Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Նիկոլի և իր ոհմակից ոմանց պարագայում կարելի է ասել, որ ոչ թե նույնիսկ թուրքերը, այլ սատանայապաշտներն են հարձակվել հայերիս վրա. 3

Նիկոլի և իր ոհմակից ոմանց պարագայում կարելի է ասել, որ ոչ թե նույնիսկ թուրքերը, այլ սատանայապաշտներն են հարձակվել հայերիս վրա. 3
13.12.2025 | 13:28

Սկիզբը՝ այստեղ

Պետք է մեզ հետ խաչ ունենանք ու Նիկոլ հայադավին տեսնելիս առաջ մեկնենք, ինչպես կվարվեինք Սատանային հանդիպելու պարագայում

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավի և իր ոհմակի (չարախմբի) կողմից ծավալվող յուրօրինակ պատերազմը հարկադրել է հեռուներից հանդես գալ նաև Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոս Արամ Ա-ին: Ստորև ներկայացնում ենք Արամ Ա. Կաթողիկոսի հայտարարությունը՝ «Հեռու մնացէք Եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերէն» վերտառությամբ ու միանգամայն հստակ կոչով.

«Անցնող ամիսներուն, խոր մտահոգութեամբ հետեւեցանք Սուրբ Էջմիածինի շուրջ տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներուն։ Զանազան առիթներով ու միջոցներով փորձեցինք հանդարտեցնել փոթորկալից կացութիւնը եւ փոխադարձ հասկացողութեան մղել՝ յատկապէս զգուշացնելով եկեղեցին պառակտելու առաջնորդող քայլերէ։

Այսօր, փաստօրէն, կացութիւնը դարձած է աւելի վտանգալից՝ աննախատեսելի հետեւանքներով յղի: Սուրբ Էջմիածինի եւ ընդհանրապէս մեր եկեղեցւոյ ամբողջականութեան ու ներքին միութեան ամուր պահպանումը եւ զայն ներքին թէ արտաքին վտանգներէ հեռու պահելը համազգային առաջնահերթութիւն է: Այս խոր գիտակցութենէ ու յանձնառութենէ առաջնորդուած, կոչ կ՚ուղղենք`

  • ⁠ ⁠ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ` հեռու մնալու Սուրբ Էջմիածինի ներքին կեանքին ու խնդիրներուն միջամուխ դառնալու եւ եկեղեցիէն ներս զանազան միջոցներով պառակտումի սերմեր ցանելու հակասահմանադրական եւ, հետեւաբար, անընդունելի ու դատապարտելի քայլերէ, որոնք կրնան մեր եկեղեցին, ազգն ու Հայրենիքը առաջնորդել ինքնակործանումի:
  • ⁠ ⁠ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆԻ` կարելի փութով, համբերութեամբ ու խոհեմութեամբ առաջքը առնելու միաբանական կեանքէն ներս ճեղքեր յառաջանալու ու յառաջացնելու վտանգաւոր կացութիւններուն եւ համախմբուելու Վեհափառ Հայրապետին, ինչպէս նաեւ միաբանական ուխտին ու սկզբունքներուն շուրջ եւ եղբայրական ոգիով, կանոնական գործընթացքով ու իրապաշտ մօտեցումով քննելու առկայ խնդիրները՝ համապատասխան որոշումներ գոյացնելու վճռակամութեամբ:

Եկեղեցին Աստուծոյ տունն է ու միաժամանակ՝ ազգին սրբազան տունը: Իւրաքանչիւր հայ պարտաւորութիւն ու իրաւունք ունի մտահոգուելու եւ տեսակէտ յայտնելու եկեղեցին յուզող խնդիրներու նկատմամբ, սակայն՝ կառուցողական ու շինիչ մօտեցումով եւ եկեղեցին վերանորոգելու ու անոր ծառայական առաքելութիւնը աւելի կենսագործելու նախանձախնդրութենէ առաջնորդուած»:

Մեր Եկեղեցու և նրա առաջնորդի, մի շարք բարձրաստիճան հոգևորկանների նկատմամբ Նիկոլ հայադավի և իր ոհմակի ստոր ու նենգ, զրպարտչական, որոշ դեպքերում նաև սադրիչ հայտարարությունները ու գործնական քայլերը ոտքի են հանել Հայաստանի, հայկական սփյուռքի, ինչպես նաև արտերկրի օտարազգի հասարակական, քաղաքական բազմաթիվ գործիչների, հոգևորականների, փաստաբանների, մտավորականների, պարզապես մտահոգ անձանց, նույնիսկ պետական նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, որոնք վերոնշյալի կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնում, հանդես գալիս Հայաստանի իշխանություններին քննադատող, դատապարտող հայտարարություններով, մեկնաբանություններով և կոչերով:

«Հայ Եկեղեցու դեմ աննախադեպ վտանգներով հղի արշավ-հալածանքը անգամ չնչին աղերս չունի արդարադատության, մարդկանց իրավահավասարության և այլ հիմնարար արժեքների նկատմամբ անշեղ հարգանքի հետ,- ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական և հասարակական գործիչ Գևորգ Դանիելյանը:- Շարունակվում է «սևերի» ու «սպիտակների» ազգակործան հակամարտությունը՝ պետական ողջ լծակների ամբողջական ներգրավմամբ: Մի դեպքում ձևանում ենք կատարյալ կույր, մեկ այլ դեպքում, մանրադիտակով ենք զինվում, ինչը կատարյալ ինքնախաբեություն է, որի դառը պտուղները ճաշակելու ենք արդեն բոլորս:

Ողջ խնդիրն այն է, որ իբր բարեփոխման տարբեր գունեղ փաթեթներով որդեգրված նկրտումը պարզապես ի սկզբանե դատապարտված էր անհաջողության, այն բացահայտ անհամատեղելի է սահմանադրական հիմնադրույթների հետ: Բայց պարադոքսն այն է, որ հակասահմանադրական ճանապարհով ևս բացառվում է ակնկալվող արդյունքը: Պարզապես կլինեն անպտուղ կործանարար զարգացումներ ոչ միայն Հայ եկեղեցու, այլև պետության միջազգային հեղինակության անկման առումով:

Աստված պահապան Հայ Եկեղեցուն և մեր Երկրին… »:

Տեր Արիստակես Հովհաննիսյանի տեղեկացմամբ, «Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևորականները, բացառությամբ Մոսկվայի Սբ. Պայծառակերպություն եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Հակոբ քհն. Սարոյանի, միակամ հայտնում են, որ անսասան ու անվերապահ հավատարմությամբ կանգնած են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, նրա ուխտապահ հոգևորականության և Սբ. Գրիգոր Լուսավորչի գահի ազգընտիր հայրապետ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև ՀՀ իշխանությունների կողմից բանտարկված հոգևորականների կողքին»:

Ստորև ներկայացնում ենք Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևորականաց դասի հայտարարությունը.

«Մենք՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևոր սպասավորներս, մեր անհանգստությունն ու վրդովմունքն ենք հայտնում Մեր Սուրբ Եկեղեցու շուրջ և հատկապես ներսում տեղ գտած վտանգաշատ իրադարձությունների առնչությամբ։ Խստագույնս դատապարտում ենք ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական արշավը և նույն շրջանակներում ու տրամաբանության մեջ որոշ եկեղեցականների որդեգրած կանոնազանց և պառակտիչ մոտեցումները․

1․ Ձեռնադրությամբ կամավոր ստանձնած ուխտադրության դավաճանությունը․ «Խոստանում և ուխտում եմ հավատարիմ լինել Սուրբ Էջմիածնին մինչև իմ կյանքի վերջը և հլու հնազանդութեամբ շարունակել մնալ հրամանների և իշխանութեան տակ Կաթուղիկէ Սուրբ Մայր Աթոռի, որին Սուրբ Հոգու ընտրությամբ Հայաստան աշխարի առաջին լուսավորիչ Սուրբ Առաքյալներից և նրանց օրինական հաջորդ մեր առաքելաշավիղ Հայրապետ Սուրբ Գրիգորից անընդհատ դասավորությամբ և ուղիղ հաջորդությամբ այսօր բազմում է Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, – և [խոստանում եմ հնազանդվել] նրա օրինական հաջորդներին՝ հարգելով ու կատարելով բոլոր հրամանները» (ուխտագիր 3-րդ կետ):

2․ Ուղիղ վարդապետությունից շեղումը, Սուրբ Պատարագի խորհուրդի կամայական աղճատումը, փաստացի հրաժարումը օրինավոր, ազգընտիր Հայրապետին ընդունելուց, Հայաստան և Արցախ աշխարհների համար աղոթքից:

3․ ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ և 18-րդ հոդվածի 2-րդ կետերը խախտած, երկրի օրենսդրությունը ոտնահարած իշխանությունների հետ գաղտնի գործարքների մեջ մտնելը և իշխանության կողմից միջամտությունը եկեղեցական ներքին կանոնակարգին օրինականացնելը։

Մենք՝ Տիրախնամ թեմի հոգևոր սպասավորներս, մեր որդիական խոնարհումն ենք բերում եւ հայտնում անսակարկ հավատարմությունն ու նվիրումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, եկեղեցական կանոնակարգին և ազգընտիր գահակալ Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ անշեղորեն իրականացնելու հոգեխնամ մեր առաքելությունը հայ հոգևոր և ազգային անդաստանում։

Կոչ ենք անում հավատարիմ մնալ Մայր Եկեղեցու միասնականությանը և հոգևոր ուխտին»։

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 346

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ